Ֆաբրիցիո Ռոմանո. «Բարսելոնան» փորձում է համոզել Չավիին մնալ

«Բարսելոնան» ցանկանում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին համոզել մնալ թիմում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռևս մոտ չէ մարզիչներից որևէ մեկի հետ համաձայնության, քանի որ շարունակում է հույսը դնել Չավիի հետ շարունակական համագործակցության վրա։ Ակումբը փորձում է համոզել գլխավոր մարզչին մնալ թիմում։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնական ակումբից։