Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է թիմի լավագույն ֆուտբոլիստի անունը։
«Պալմերը «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստն է՞: Ակնհայտ։ Նա օրինակ է բոլորիս համար։ Տեսնում եք, որ երբ թիմը տանջվում է, խաղացողներն ամենից հաճախ փոխանցում են կատարում Պալմերին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը 47 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։