Անգելոս Պոստեկոգլու. «Համապատասխան ժամանակին որոշում կկայացվի»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է անգլիական ակումբում գերմանացի հարձակվող Տիմո Վերների ապագայի մասին։

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբում հանդես է վարձավճարով։

«Համապատասխան ժամանակին որոշում կկայացվի։ Կարծում եմ, որ նա հիանալի ձեռքբերում է մեզ համար: Նա մեր կառուցվածքի շատ կարևոր մասն է, և ես կարծում եմ, որ նա կարող է շարունակել կատարելագործվել»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։

Ֆուտբոլիստը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։