Խվիչա Կվարացխելիան չի տեղափոխվի Իսպանիա

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան այս ամառ չի տեղափոխվի «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է TodoFichajes-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» երկար ժամանակ է դիտում է Խվիչային, սակայն վրացի ֆուտբոլիստն ամռանը չի փոխի ակումբային գրանցումը։ Ավելի վաղ Իտալիայում հաղորդվում էր, որ Կվարացխելիան շուտով նոր պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ, ինչի արդյունքում ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա։

Ընթացիկ մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 23-ամյա խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո։