«Բարսելոնան» ակնկալում է, որ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը կխաղան ՊՍԺ-ի դեմ

«Բարսելոնան» ակնկալում է, որ հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Գավիի և Ալեխանդրո Բալդեի, պատրաստ կլինեն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը։

Ինչպես հայտնում է RAC 1-ը՝ կատալոնական ակումբին կկարողանան օգնել նաև կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը, ովքեր կասկածի տակ էին հայտնվել Փարիզում կայանալիք հանդիպման համար։

Հիշեցնենք, որ Պեդրին ու դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց են թողել «Բարսելոնայի» վերջին մի քանի հանդիպումները։

Նշենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում չի խաղացել 2020 թվականից։