Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «Սևիլիայից»

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերխիո Ռամոսը այս ամառ կարող է հեռանալ «Սևիլիայից»։

Ինչպես հայտնում է Relevo-ն, 38-ամյա պաշտպանը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 2 միլիոն եվրո, ինչը զգալիորեն քիչ է նախորդ ամառ նրան առաջարկված աշխատավարձից։

Նշվում է, որ «Սևիլիան» դեռ չի առաջարկել Ռամոսին երկարաձգել պայմանագրի ժամկետը, և նա սկսել է դիտարկել կարիերան այլ ակումբում շարունակելու հնարավոր տարբերակները։

Այս մրցաշրջանում Ռամոսը բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» 29 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։