Թեո Էրնանդեսը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

Ամեն ինչ գնում է նրան, որ Ալֆոնսո Դևիսն այս ամառ «Բավարիայից» կհեռանա «Ռեալ»: Այս մտքով մյունխենյան ակումբի մարզական ղեկավարությունը ձախ պաշտպան է փնտրում։

«Բավարիան» վաղուց հետևում էր Թեո Էրնանդեսին, և, ըստ TodoFichajes-ի ինսայդի, վերջերս մյունխենյան ակումբի և ֆրանսիացի պաշտպանի գործակալի հարաբերություններն ավելի են սերտացել։ Այսպիսով, մեծացել է 26-ամյա ֆուտբոլիստի՝ Գերմանիա տեղափոխվելու հավանականությունը։

Transfermarkt-ը Թեո Էրնանդեսին գնահատում է 60 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ։