«Բարսելոնան» որոշել է վաճառել իր հարձակվողին 100 միլիոն եվրոյով

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Բրազիլացին այն ֆուտբոլիստների ցանկում է, որոնց «բլաուգրանան» պատրաստ է հրաժեշտ տալ թիմի վերակառուցման շրջանակներում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, կատալոնական ակումբը Ռաֆինյայի տրանսֆերից ակնկալում է հսկայական գումար՝ 100 միլիոն եվրո վաստակել։

«Բարսելոնան» վստահ է, որ նման գումար կվճարի 27-ամյա վինգերի համար։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սաուդյան «Ալ-Հիլալը» 100 միլիոն եվրո է առաջարկում Ռաֆինյայի համար։