Գերմանացի մասնագետը կարող է գլխավորել «Բավարիան»

Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Բավարիան»։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները դիտարկում են 65-ամյա Ռանգնիկի թեկնածությունը՝ որպես Խաբի Ալոնսոյի հիմնական այլընտրանք։ «Բավարիան» ակնկալում է, որ իսպանացին առաջիկա մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Նշվում է, որ «Բավարիան» արդեն բացառել է Անտոնիո Կոնտեին ու Ժոզե Մոուրինյոյին հնարավոր թեկնածուների ցուցակից։

Ռանգնիկը ներկայումս գլխավորում է Ավստրիայի հավաքականը։