«Բավարիան» ցանկանում է գնել «Էվերթոնի» կիսապաշտպանին

Բելգիայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է կազմակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը առաջիկա ամռանը։

Օնանայի և միջև պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։