Քրիստիան Պուլիշիչ. «Ես հնարավորություն էի ուզում և ստացա «Միլանում»»

«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մեկնաբանել է միլանյան ակումբի այս մրցաշրջանի արդյունքները։

«Ես հնարավորություն էի ուզում և ստացա «Միլանում»։ Պիոլին կատարեց իր խոստումները։ Եվ ոչ միայն խաղադաշտում խաղաժամանակի, այլև իմ նկատմամբ վերաբերմունքի առումով»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

«Միլանը» 29 հանդիպումներից 62 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։