Ֆաբրիցիո Ռոմանոն․ Ալֆոնսո Դևիսը որոշում է կայացրել

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» տեղյակ է իրավիճակին և պատրաստում է իր առաջարկը խաղացողի համար։ Մադրիդյան թիմը ակնկալում է կանադացի խաղացողի հետ պայմանագիր կնքել 2024 թվականի ամռանը։

Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ պաշտպանը պատրաստվում է տեղափոխվել մադրիդյան ակումբ:

Այս մրցաշրջանում 23-ամյա Դևիսը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt պորտալը կանադացու արժեքը գնահատում է 60 մլն եվրո։