Պեդրին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ իսպանացին կարող է ժամանակին վերականգնվել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպման համար։

Մարտի 3-ին 21-ամյա խաղացողը կրկնեց աջ ազդրի մկանային վնասվածքը։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում արդեն երկու անգամ նման խնդրի է բախվել։