«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Յուվենտուսի» պաշտպան Բրեմերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա բրազիլացու համար առաջարկել հարձակվող Մեյսոն Գրինվուդին։ Հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» ցանկանում է պաշտպանի համար ստանալ 60-70 միլիոն եվրո։

Բրեմերը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։

2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը 29 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։