Եվրոպական գրանդը ցանկանում է գնել Ռոբերտ Լևանդովսկուն

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում հայտնում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» հետևում է Լեհաստանի հավաքականի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նշվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բարսելոնայից»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։