«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մեկնաբանել է միլանյան ակումբի այս մրցաշրջանի արդյունքները։
«Ես հնարավորություն էի ուզում և ստացա «Միլանում»։ Պիոլին կատարեց իր խոստումները։ Եվ ոչ միայն խաղադաշտում խաղաժամանակի, այլև իմ նկատմամբ վերաբերմունքի առումով»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Միլանը» 29 հանդիպումներից 62 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։