Վոյցեխ Շչեսնին կարող է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ իտալական թիմի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել համագործակցությունը, եթե խաղացողը համաձայնի աշխատավարձի կրճատմանը։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում դարպասապահը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում։