Վիտոր Ռոկեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում կլինի «Լաս Պալմասի» դեմ առաջիկա խաղում

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն առաջին րոպեներից կարող է խաղադաշտ դուրս գալ «Լաս Պալմասի» դեմ առաջիկա խաղում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը միջազգային ընդմիջմանը շատ բարձր մակարդակով է մարզվել։

Ռոկեն միացել է «Բարսելոնային» անցած ձմռանը։ Կատալոնական թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։