«Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյին փոխարինող է գտել

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները 29-ամյա գերմանացուն տեսնում են որպես Կազեմիրոյի փոխարինող, ով այս ամառ կարող է հեռանալ ակումբից։

Այս մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 60 միլիոն եվրո։