Խվիչա Կվարացխելիան վնասվածք է ստացել

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղը։

«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ 23-ամյա կիսապաշտպանի մոտ բուժզննման արդյունքում հայտնաբերվել է ձախ ազդրի ադուկտորային մկանի կծկում։ Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է և մարզվում մարզասրահում։

Հիշեցնենք, որ Կվարացխելիան վնասվածք էր ստացել Վրաստանի հավաքականի կազմում Եվրո-2024-ի ընտրական եզրափակչի Հունաստանի հետ խաղում։

«Նապոլի» – «Ատալանտա» հանդիպումը կկայանա մարտի 30-ին Նեապոլում։