Սամուել Իլինգը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» վինգեր Սամուել Իլինգը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ա Սերիայի և Պրեմիեր Լիգայի ակումբները։

Անգլիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Ընդհանուր առմամբ Իլինգը հիմնական թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt շ-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։