Լոթար Մատաուս․ ««Բայերն» այժմ աշխարհի ամենաուժեղ թիմն է»

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատաուսն հայտնել է, թե ինչ է մտածում այս մրցաշրջանում «Բայերի» խաղի մասին։

Նա խոստովանեց, որ հետաքրքիր էր դիտել այս թիմի խաղը։

«Նրանք ինձ հիշեցնում են «Բարսելոնան» Մեսսիի, Ինյեստայի և Չավիի հետ: Ինձ համար «Բայերն» այժմ աշխարհի ամենաուժեղ թիմն է»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

«Բայերը» այս մրցաշրջանում գլխավորում է Գերմանիայի առաջնությունը՝ 10 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»։