Խվիչա Կվարացխելիան կարող է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի ամառ։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսին։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։