Ռոդրիգոն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» պատրաստ է պայքարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի համար։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական մի շարք ակումբներ, ինչպես նաև ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը Բրազիլիայի հավաքականի խաղացողին գնահատում է 100 միլիոն եվրո։