«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր թիմի համար նոր կիսապաշտպան է գտել։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, իսպանացի մասնագետը ցանկանում է «Սիթիի» կազմում տեսնել Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին։ Գվարդիոլան արդեն մի քանի շաբաթ է ճնշում է գործադրում ակումբի ղեկավարության վրա՝ 21-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու համար։

Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Պեդրին անցկացրել է 16 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։