«Բավարիան» ամռանը փոխհատուցում կվճարի Թոմաս Տուխելին

«Բավարիան» ամռանը փոխհատուցում կվճարի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին՝ պայմանագրի խզման համար, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը Տուխելին կվճարի այն աշխատավարձը, որը նրան հասանելի է օրացուցային տարվա համար։ Մասնագետն իր պաշտոնը կլքի այս ամառ։ Նախկինում կողմերը հայտնել էին, որ բաժանման որոշումը փոխադարձ է։

Բունդեսլիգայի 26 տուրից հետո «Բավարիան» երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 10 միավորով։