«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Ռեալի» հարձակվողին

«Լիվերպուլը» որոշել է ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Nacional-ը՝ Պրեմիեր Լիգայի գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հետ։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» Ռոդրիգոյի համար առաջարկը 60-ից հասցրել է 80 միլիոն եվրոյի։ Միաժամանակ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է այս տրանսֆերից նվազագույնը 100 մլն եվրո վաստակել։

Հարկ է նշել, որ ամռանը Մադրիդի «Ռեալի» թիմին կմիանա բրազիլացի հարձակվող Էնդրիկը։

Transfermarkt-ը 23-ամյա Ռոդրիգոյին գնահատում է 100 միլիոն եվրո։