Անտոնիո Կոնտեն և Ժոզե Մոուրինյոն չեն կարող գլխավորել «Բավարիան»

«Բավարիան» աշխատում է ամառային արտամրցաշրջանում Թոմաս Տուխելին փոխարինող մարզիչ գտնելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, մյունխենյան ակումբի ղեկավարները թեկնածուների ցուցակից բացառել են երկու մարզիչների՝ Անտոնիո Կոնտեին ու Ժոզե Մոուրինյոյին։ Ե՛վ իտալացին, և՛ պորտուգալացին ներկայումս ակումբային գրանցում չունեն։

Նշվում է, որ «Բավարիան» չի քննարկել Զինեդին Զիդանի նշանակման տարբերակը։