Լիոնել Մեսսին խոստովանել է, որ շատ է քննադատում ինքն իրեն

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ մանկուց քննադատել է իրեն։

«Այս պահին ես շարունակում եմ մնալ ինքնաքննադատ։ Ֆուտբոլային առումով ես իմ առաջին քննադատն եմ։ Ինձ պետք չէ, որ ինչ-որ մեկը գնահատի իմ գործողությունները։

Ես առաջինն եմ, ով ինքս ինձ հարցնում եմ՝ արդյոք իմ խաղում ինչ-որ բան այնպես չէ, ինչպես պետք է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Անցած ամառվանից 36-ամյա Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։ MLS-ի այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 3 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։