Դանիել Պարեխոն խորհուրդ է տվել Վինիսիուս Ժունիորին

«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն ասել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։ Նա խորհուրդ է տվել նրան ուշադրություն չդարձնել երկրպագուների սադրանքներին։

«Վինիսուսը անհավանական ֆուտբոլիստ է։ Նա վառ է և աներևակայելի տաղանդավոր: Բայց նա պետք է լիարժեք ուշադրություն դարձնի խաղին և ուշադրություն չդարձնի սադրանքներին։ Դուք պետք է սովորեք դրանով զբաղվել: Երբ դու խաղում ես «Ռեալում», նրանք միշտ ցանկանում են ինչ-որ կերպ վնասել քեզ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 20 հանդիպում, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։