Լամին Յամալի գոլը ճանաչվել է մարտ ամսվա լավագույնը Լա Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գոլը լավագույնն է ճանաչվել մարտ ամսին Իսպանիայի առաջնությունում։

16-ամյա իսպանացին Լա Լիգայի 28-րդ տուրում գրավել է «Մալյորկայի» դարպասը (1:0)։

Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։