«Ռեալը» կհայտարարի թիմի երկու ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման մասին

Մոտ ժամանակներս Մադրիդի «Ռեալը» կհայտարարի Նաչոյի ու Լուկաս Վասկեսի հետ պայմանագրերի երկարաձգման մասին, հայտնում է AS-ը։

Նշվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագրերը մեկ մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի ամառ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը նաև Տոնի Կրոսի հետ։ Երեք խաղացողների հետ երկարաձգման պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։