Անտուան ​​Գրիզմանը վերադարձել է «Ատլետիկոյի» մարզումներին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը վերադարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» մարզումներին, հայտնում է Marca-ն։

32-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարտ ամսվա հանդիպումները։ 2017 թվականից ի վեր առաջին անգամ նա բաց է թողել ազգային հավաքականի հանդիպումները։

Այս մրցաշրջանում Գրիզմանը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆրանսիացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։