Կիլիան Մբապպեի տեղափոխությունը չի ազդի «Ռեալի»՝ Ալֆոնսո Դևիսին ձեռք բերելու ցանկության վրա

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը չի ազդի Մադրիդի «Ռեալի» պլանների վրա՝ կապված Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ։ Մադրիդյան ակումբը կարող է իրեն թույլ տալ իրականացնել երկու տրանսֆերներն էլ, հայտնում է իսպանական Relovo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Դևիսով, բայց չի ցանկանա նրա համար վճարել 40 միլիոն եվրոյից ավելի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Ալֆոնսոյին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2029 թվականը։ Նշվում էր, որ եթե կանադացին չընդունի մյունխենցիների առաջարկը։

Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։