Ֆերնանդո Տորես․ «Ինձ համար նա վերջին տասը տարիների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում» և «Լիվերպուլում», կիսվել է իր կարծիքով մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Դուք բոլորդ տեսնում եք, թե ինչի կարողացավ հասնել Սալահը «Լիվերպուլում»։ Ինձ համար նա վերջին տասը տարիների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մոհամեդն իմ սիրելի խաղացողներից մեկն է։ Ուրախ էի, երբ նա նոր պայմանագիր ստորագրեց։

Սալահն արդեն լավագույններից մեկն է ակումբի պատմության մեջ, բայց նա դեռ շատ անելիքներ ունի»,- Տորեսի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Սալահը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 22 հանդիպման։ Հարձակվողը դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։