«Բարսելոնան» ցանկանում է Յոզուա Կիմիխին անվճար ձեռք բերել

«Բարսելոնան» ցանկանում է 2025 թվականին պայմանագիր կնքել «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ, երբ ավարտվի նրա գործող համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, «բլաուգրանան» նաև տեղեկացրել է գերմանացի ֆուտբոլիստին, որ պատրաստ չեն նրան տրանսֆերի հանել առաջիկա ամռանը՝ ակումբի ֆինանսական անկայուն վիճակի պատճառով։ Իր հերթին Կիմիխը հիասթափված է, որ «Բավարիայի» ղեկավարությունը չի աջակցել իրեն մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկտային իրավիճակում և դիտարկում է հաջորդ ամառ ակումբից հեռանալու տարբերակը։

Ֆուտբոլիստին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։