«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ մինչև 23 տարեկան խաղացողների մեջ։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։
17-ամյա Կուբարսին մարտին երեք ամբողջական հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, որոնցում թիմը տարել է երկու հաղթանակ և մեկ անգամ ավարտել ոչ-ոքի։
Այս մրցաշրջանում Կուբարսին «Բարսելոնայի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։