Նասեր Ալ-Խելաիֆի. «Գոհ եմ նրանց մակարդակից»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է այս մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստների խաղը և այս երկրից տաղանդների ներգրավումը որպես սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի քաղաքականության մի մաս:

«Ես շատ գոհ եմ Գոնսալու Ռամոշի, Վիտինյայի, Դանիլո Պերեյրայի և Նունո Մենդեշի մակարդակից, ինչպես նաև վստահում եմ մեր տնօրեն Լուիս Կամպոսին: Ես հպարտ եմ, որ նրանք բոլորը ներկայացնում են մեր ակումբը։

Պորտուգալիան հիանալի երկիր է ֆուտբոլի համար, որտեղ միշտ կան բազմաթիվ տաղանդավոր մասնագետներ և խաղացողներ, որոնց մենք ակտիվորեն հետևում ենք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է։