Դանի Օլմոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն, ով այժմ հանդես է գալիս գերմանական «Լայպցիգում», կարող է վերադառնալ հայրենիք։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան։ «Բլաուգրանաները» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել կիսապաշտպանին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օլմոյին գերմանական ակումբից կարելի է գնել 60 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 15 հանդիպման։ Ֆուտբոլիստը դարձել է երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։