Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում մրցեց Չեխիայի ընտրանու դեմ Պրահայում։
Հանդիպման 14-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդգար Սևիկյանը։
Այս գոլը Սևիկյանի համար առաջինն էր Հայաստանի հավաքականի կազմում։
Առաջին խաղակեսի մինչև վերջին րոպեն մեր հավաքականը նվազագույն հաշվով հաղթում էր չեխերին, սակայն անկյունային խաղարկումից հետո Լադիսլավ Կրեյցին հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսում Թոմաշ Խորին իր ընտրանու համար հաղթական գոլի հեղինակ դարձավ 78-րդ րոպեին։