Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հանձնվել է «Պատվո շքանշան»

Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, Վրաստանի հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի եզրափակչում հաղթեց Հունաստանին (4:2՝ 11-մետրանոցներով) և դուրս եկավ մրցաշարի հիմնական փուլ։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներին «Պատվո շքանշան» են հանձնել պատմական արդյունքի հասնելուց հետո։ Վրաստանն իր պատմության ընթացքում նախկինում երբեք չի նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

«Այսօր շատ ուրախ օր է։ Սա այն երջանկությունն է, որը միավորում է մեզ։ Անձամբ ես՝ որպես երկրպագու, այս օրվան սպասել եմ 30 տարի՝ սկսած 1994 թվականից։ Տղաները մեզ մեծ երջանկություն բերեցին… Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։