Հայաստանն ու Չեխիան առաջին կեսից հետո ոչ-ոքի են խաղում

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում մրցում է Չեխիայի ընտրանու դեմ Պրահայում։

Առաջին խաղակեսի մինչև վերջին րոպեն մեր հավաքականը նվազագույն հաշվով հաղթում էր չեխերին, սակայն անկյունային խաղարկումից հետո Լադիսլավ Կրեյցին հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպման 14-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդգար Սևիկյանը։

Այս գոլը Սևիկյանի համար առաջինն էր Հայաստանի հավաքականի կազմում։