«Ռեալը» համաձայնության է եկել Տոնի Կրոսի հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում Կրոսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։