Լիոնել Մեսսի. «Ես երախտապարտ եմ «Բարսելոնային», այնտեղ նրանք միշտ ինձ շատ լավ են վերաբերվել»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որն այժմ ներկայացնում է Մայամիի «Ինտերը», կիսվել է մանկության տարիներին կատալոնական ակումբ տեղափոխվելու հիշողություններով, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնել նախկին թիմին։

«Ինձ համար դժվար էր, երբ ես նոր էի ժամանել Բարսելոնա: Ես երեխա էի և պետք է հարմարվեի նոր ընկերների, նոր երկրի, նոր քաղաքի, նոր մարդկանց, նոր դպրոցի հետ: Սկզբում ինձ համար շատ դժվար էր, բայց ես կարծում էի, որ անում եմ այն, ինչ ուզում եմ՝ ֆուտբոլ խաղալով այնպիսի մեծ թիմի համար, ինչպիսին «Բարսելոնան» է, և դա ինձ հնարավորություն տվեց առաջ գնալ, ինչն ինձ շատ դուր եկավ։ «Բարսելոնան» ինձ միշտ շատ լավ է վերաբերվել, ես շնորհակալ եմ նրանց»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Big Time AS-ի փոդքաստը։

Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։ Մինչ «Ինտեր Մայամի» տեղափոխվելը արգենտինացի հարձակվողը երկու տարի անցկացրել է ՊՍԺ-ում։