Լիոնել Սկալոնին հայտնել է, որ Լիոնել Մեսսին ու Անխել դի Մարիան կխաղան Կոպա Ամերիկայում

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կխաղան 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

«Կոպա Ամերիկայում երաշխավորված տեղեր ունեն միայն Մեսսին ու Դի Մարիան»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է լրագրող Գաստոն Էդուլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ամերիկայի գավաթի խաղարկությունն այս ամառ կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ Արգենտինայի հավաքականը գավաթի գործող հաղթողն է։ Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիան երկուսն էլ 36 տարեկան են։ Մեսսին «Ինտեր Մայամիում» է խաղում 2023 թվականից, Դի Մարիան անցյալ ամառ վերադարձավ պորտուգալական «Բենֆիկա»։ Ընթացիկ մրցաշրջանում Անխելը 39 հանդիպում է անցկացրել «արծիվների» կազմում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: