Խվիչա Կվարացխելիան լեզգինկա է պարել պատմական խաղից հետո (VIDEO)

Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, Վրաստանի հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց Հունաստանի հավաքականին 4։2 հաշվով (0։0)։

Այս հաղթանակի շնորհիվ Վրաստանի հավաքականն իր համար պատմական արդյունքի հասավ՝ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Այս մեծ նվաճման կապակցությամբ վրացի ֆուտբոլիստները հանդերձարանում սկսեցին լեզգինկա պարել։ Նրանց թվում էր «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Տեսանյութը՝ ստորև։