Նիկո Ուիլյամսի խաղին հետևում է իսպանական գրանդը

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին: Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքերով, 21-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ «բլաուգրանայի» ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ուիլյամսի պայմանագրով նախատեսված է 50 միլիոն եվրո հրաժարագին։ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, ուստի գործարքը բավականին դժվար կլինի իրականացնել:

Իսպանիայի այս առաջնությունում Ուիլյամսը դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ տաղանդին հետևում են նաև Պրեմիեր Լիգայի ակումբները։