«Ռեալը» մտադիր չէ Ալֆոնսո Դևիսի համար 20-25 միլիոն եվրոյից ավելի վճարել

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է, որ 20-25 միլիոն եվրոյից ավելի չի վճարի «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի համար։

Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսի» ղեկավարների համար կարևոր է, որ կանադացի ֆուտբոլիստը ցույց տա իրենց մոտ խաղալու ցանկությունը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: