Չավիին անգլիական ակումբներն ուզում են հրավիրել իրենց թիմ

«Չելսին» և «Նյուքասլը» հետաքրքրված են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիով, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից։ հայտնում է HITC-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսիի» և «Նյուքասլի» ղեկավարության ներկայացուցիչները իսպանացի մարզչի հավակնորդներն են։

Հիշեցնենք, որ «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչն է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն։ Անգլիայի առաջնության 27 տուրից հետո լոնդոնյան ակումբը վաստակել է 39 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը։

«Նյուքասլի» գլխավոր մարզիչն է Էդդի Հաուն։ Պրեմիեր Լիգայի 28 տուրից հետո «կաչաղակները» վաստակել են 40 միավոր եւ զբաղեցնում են 10-րդ տեղը։

Չավին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտարարեց հունվարի վերջին՝ ասելով, որ ակումբին զարգացման նոր վեկտոր է պետք։