Ֆեդերիկո Կիեզան մոտ է Անգլիա տեղափոխվելուն

Շատ ժամանակ չի մնացել ամառային տրանսֆերային պատուհանի բացմանը, իսկ եվրոպական ակումբներն ակտիվորեն աշխատում են կազմերն ուժեղացնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ վկայակոչելով TV Play-ի լրագրող Ֆաբիո Սանտինիի խոսքերը, «Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզայի հետ։

Նշվում է, որ «Լիվերպուլը» Կիեզայի համար առաջարկ է արել 40-45 միլիոն եվրոյի չափով։ 2023/24 մրցաշրջանում Ֆեդերիկո Կիեզան անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների կազմում։

Ավելացնենք, որ Կիեզան «Յուվենտուսում» է հանդես գալիս 2020 թվականի հոկտեմբերից՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելուց հետո։